Գովմարկետ էլեկտրոնային առևտրային հարթակում

մեկ անձից գնումների կատարման ուղեցույց

Մեկ անձից գնումներ կատարելու իրավական հիմքերը

     Գնումների մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն Գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը.

     Գնումների պլանի լրացման, հաստատման և հրապարակման կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն Գնումների պլանի 3-րդ սյունակում լրացվում է գնման ձևը: Ընդ որում, գնման ձևը լրացնելիս հաշվի է առնվում, որ գնման գինն անվանացանկի 2-րդ մակարդակում նշված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների խմբերի հանրագումարն է.

      Գնումների գործընթացի կազմակերպման կարգի (այսուհետ՝ Կարգ) 23-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն Գնման ընթացակարգը կազմակերպելիս, օրենքի 3-րդ բաժնով նախատեսված պայմաններից բացի, պետք է հաշվի առնել, որ եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը, ապա գնումը կարող է կատարվել օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիման վրա` անկախ գնման առարկան էլեկտրոնային աճուրդով կամ կենտրոնացված եղանակով կամ փակ պարբերական մրցույթով իրականացվող գնումների ցուցակում ներառված լինելու հանգամանքի.

      Կարգի 30-րդ կետով սահմանված է, որ Օրենքի 23-րդ հոդվածի համաձայն, գնում կատարվելու դեպքում, եթե գնահատող հանձնաժողով չի ձևավորվում, ապա գնահատող հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը, մասնագիտական խումբ ձևավորված լինելու դեպքում՝ խումբը, իսկ հանձնաժողովի քարտուղարինը` գնումները համակարգողը:

      Կարգի 71-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայնՄեկ անձից գնումների կատարման ժամանակ գործում են սույն կարգի 7-րդ բաժնով սահմանված պահանջները՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝ եթե գնումն իրականացվում է օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կամ սույն կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետի հիման վրա, ապա մասնակիցը՝

ա. հայտի, ինչպես նաև որակավորման և պայմանագրի (կանխավճարի) ապահովումներ չի ներկայացնում,

բ. ներկայացնում է միայն գնային առաջարկ:

      Կարգի 72-րդ կետի համաձայն Գնումն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կամ սույն կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետի հիման վրա կատարվելու դեպքում, եթե կնքվելիք պայմանագրի գինը չի գերազանցում գնումների բազային միավորը և այն ենթակա է կատարման կնքման պահին, ապա գրավոր պայմանագրի կնքումը պարտադիր չէ, և գործարքը կարող է կատարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերի (հաշիվ-ապրանքագիր և այլն) հիման վրա:

      Կարգի 73-րդ կետի համաձայն Սույն կարգի 71-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում հայտը քարտուղարին (գնումների համակարգողին) է ներկայացվում հրավերով սահմանված կարգով` մասնակցի հաստատած գրությամբ: Հայտը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով՝ քարտուղարին հասցեագրված գրությամբ:

 

 

Պատվերի ձևակերպման քայլերը

Քայլ 1. Հարթակում գրանցված գնումների համակարգողը գրանցում է Պատվիրատու կազմակերպություն(ներ):

Քայլ 2.Անհրաժեշտ ապրանքները զամբյուղ ներբեռնելուց հետո համակարգողը հաստատում է պատվերը։

Քայլ 3.Համակարգողը ցանկից ընտրում է այն պատվիրատու կազմակերպությունը, որի համար կատարվում է պատվերը (եթե գրանցված է մեկից ավելի պատվիրատու) ընտրում է գործարքը պայմանագրով է, թե ոչ։ Եթե ընտրվում է պայմանագրով տարբերակը, համակարգը գործարքի տվյալներով հաջորդ քայլում գեներացնում է անհրաժեշտ տվյալներով լրացված պետական գնման պայմանագրի նախագիծ։

Քայլ 4.Համակարգողն ամփոփում է պատվերը։

Պատվերը ամփոփելուց անմիջապես հետո համակարգողն իր էլ. Փոստին ավտոմատ եղանակով ստանում է իրեն հասցեագրված գրությամբ տվյալ մատակարարի գնային առաջարկը, իսկ մատակարարը ստանում է անհրաժեշտ տվյալներով ավտոմատ լրացված պետական գնման պայմանագրի նախագիծը։

Պատվերներ բաժնում արտացոլվում է ձևակերպված պատվերների ցանկը և դրանց կարգավիճակը։

Մատակարարի կողմից  պայմանագիրը ստորագրելուց և համակարգ ներբեռնելուց հետո գործարքի կարգավիճակը դառնում է «Մատակարարի կողմից ստորագրված պայմանագիր» համապատասխան փաստաթղթով։

Քայլ 5.Համակարգողը ներբեռնում է մատակարարի կողմից ստորագրված պայմանագիրը, ներկայացնում պատվիրատուի ղեկավարի հաստատմանը և հաստատված պայմանագիրը մուտքագրում է համակարգ, որից հետո պատվերի կարգավիճակը դառնում է «Պատվիրատուի կողմից ստորագրված պայմանագիր»։

Մատակարարը ապրանքների մատակարարումը սկսելուց առաջ համակարգ է մուտքագրում իր կողմից ստորագրված հանձնման-ընդունման արձանագրությունը, որից հետո գործարքի կարգավիճակը դառնում է «Մատակարարի կողմից ստորագրված հանձնման-ընդունման արձանագրություն»

Քայլ 6.Մատակարարված ապրանքների համապատասխանությունը պատասխանատու ստորաբաժանման աշխատակցի կողմից գնահատելուց և հանձնման-ընդունման արձանագրությունը ստորագրելուց հետո համակարգողն այն մուտքագրում է համակարգ, որից հետո գործարքի կարգավիճակը դառնում է «Պատվիրատուի կողմից ստորագրված հանձնման-ընդունման արձանագրություն»

Քայլ 7.Մատակարարված ապրանքների համար Պատվիրատուի կողմից վճարում կատարելուց հետո, համակարգողը համակարգ է մուտքագրում գանձապետական համակարգից ստացված վճարման գործարքի վերաբերյալ քաղվածքը, որից հետո գործարքը ավարտվում է։

 

Մաղթում ենք շահավետ, օգտավետ և արդյունավետ գնումներ։