Էլեկտրոնային գնումներ (ARMEPS)
 Էլեկտրոնային գնումներ (ARMEPS)   Հեղինակ Սմբատ Պապոյան   2020-05-20 22:55:17 +04:00   Գրառումներ։ 4    Դիտումներ։ 136
  1. Սմբատ Պապոյան
    Սմբատ Պապոյան Անդամ Ջերմուկ
    Joxovurd jan orenqum, kam voroshman mej ka inch vor mi ket, vortex grvac lini, vor gnahatox hanznajoxovi naxagan chi karox linel patasxanatu storabajanman andam?
    Սմբատ Պապոյան, 2020-05-20 22:55:17 +04:00
  2. Հրանտ Մինասյան
    Հրանտ Մինասյան Անդամ Երևան

     Որոշմամբ հստակ սահմանված է, որ տվյալ գործընթացի պատասխանատու ստորաբաժանման անդամը և քարտուղարը չենկարող լինել գնահատող հանձնաժողովի կազմում, հետևաբար հակառակը նույնպես արգելվում է։
    Հրանտ Մինասյան, 2020-05-21 23:02:05 +04:00
  3. Սմբատ Պապոյան
    Սմբատ Պապոյան Անդամ Ջերմուկ
    xndrum em et ket@ nshek
    Սմբատ Պապոյան, 2020-05-21 23:04:44 +04:00
  4. Հրանտ Մինասյան
    Հրանտ Մինասյան Անդամ Երևան

    Գնումների մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի2-րդ կետ.
    Գնահատող հանձնաժողովն ունի քարտուղար, որը նշանակվում է հանձնաժողովի կազմավորման մասին ակտով: Քարտուղարը հանձնաժողովի անդամ չէ:
    Որոշման 13-րդ կետ. Պատասխանատու ստորաբաժանման լիազորությունները չեն կարող վերապահվել գնումները համակարգողին:
    Որոշման 15-րդ կետ. Գնահատող հանձնաժողովի կազմում հանձնաժողովի անդամի կարգավիճակով չեն կարող ընդգրկվել գնումները համակարգողը, ինչպես նաև վերջինիս ներկայացուցիչը կամ աշխատակիցը: 
    Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ կետ.Գնահատող հանձնաժողովն ունի քարտուղար, որը նշանակվում է հանձնաժողովի կազմավորման մասին ակտով: Քարտուղարը հանձնաժողովի անդամ չէ:

    Որոշման 11-րդ կետ. Պատասխանատու ստորաբաժանումը՝

    1) կազմում և հաստատում է գնման հայտը.

    2) հետևում է պայմանագրի կողմի (կապալառու, մատակարար և այլն)՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացին և դրա արդյունքներով պատվիրատուի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ՝ պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ.

    3) ընդունում է պայմանագրի կատարման արդյունքը.

    4) ներկայացնում է այն անձի (անձանց) թեկնածությունը, որն առաջադրվում է գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով.

    5) անհրաժեշտության դեպքում առաջարկ է ներկայացնում գնումների պլանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
     
    Եվ վերջում՝ հայտը նախագծողի հանձնաժողովում ընդգրկվելու պարագայում գնահատման ընթացքը կարող է դիտարկվել որպես շահերի բախման հանգամանք:
    Հարգանքով՝ Հրանտ Մինասյան:

    Հրանտ Մինասյան, 2020-05-22 00:14:22 +04:00
  5. (Գրառումներ կատարելու համար մուտք գործեք համակարգ)

Բողոքել

Գրեք ձեր բողոքը

Մուտք / Գրանցում
Կանոնակարգ
Օգնություն