Մեկ անձից գնումներ
 Մեկ անձից գնումներ   Հեղինակ Նաիրա Մկրտչյան   2020-03-03 23:01:02 +04:00   Գրառումներ։ 3    Դիտումներ։ 336
  1. Նաիրա Մկրտչյան
    Նաիրա Մկրտչյան Անդամ Yerevan
    Կցանկանայի լսել մեկնաբանություններ ՀՀ կառավարության 526-Ն որոշման 21-րդ կետի դ) ենթակետի վերաբերյալ, եթե հարցը վերաբերվում է բազային միավորը չգերազանցող մեկ անձի գնման ընթացակարգին: Արդյոք պետք է հրավեր ուղարկել մեկից ավել հնարավոր մասնակիցների թե ոչ, քանի որ Կարգում չի կարող պակաս լինել երեքից բառերը վերաբերվում են 23-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված հիմքին և ոչ թե բազային միավորը չգերազանցող մեկ անձի գնման ընթացակարգին:

    դ. մեկ անձից գնումներ կատարելու դեպքում այն անձի կամ անձանց (հնարավոր մասնակից) տվյալները (անվանումը, գտնվելու վայրը, հնարավորության դեպքում` էլեկտրոնային փոստի հասցեն), որոնց պետք է ուղարկվի տվյալ գնման հրավերը՝ բացառությամբ էլեկտրոնային համակարգի միջոցով մեկ անձից գնումների կատարման դեպքերի: Ընդ որում, գնումները սույն կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված հիմքերով, էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով չիրականացնելու դեպքում, ներկայացվող անձանց (հնարավոր մասնակից) թիվը չի կարող պակաս լինել երեքից:
    Նաիրա Մկրտչյան, 2020-03-03 23:01:02 +04:00
  2. Արմենուհի Սալնազարյան
    Արմենուհի Սալնազարյան Անդամ Շիրակի մարզ, Փանիկ
    Որոշումից տեղյակ եմ,բայց իմ կարծիքով եթե 3 մասնակցի պիտի ուղարկեմ, մրցույթ պիտի լինի գնանշման հրավեր կանեմ քանի որ գործընթացը գրեթե նույն կերպ է։
    Արմենուհի Սալնազարյան, 2020-03-06 18:28:48 +04:00
  3. Լուսինե Արսենյան
    Լուսինե Արսենյան Անդամ Գյումրի
    Պետք չէ ուղարկել, ուղղակի մեկ հաշիվ-ապրանքագրով եք գնում կատարում միանվագ , կամ եթե փուլերով պետք է լինի մատակարարումը, ձեր նախընտրած մատակարարի հետ կնքեք պայմանագիր առանց որևէ հրավերի
    Լուսինե Արսենյան, 2020-03-06 20:17:09 +04:00
    Նարա Բաղդասարյան և Սմբատ Պապոյան հավանել եք այս գրառումը
  4. (Գրառումներ կատարելու համար մուտք գործեք համակարգ)

Բողոքել

Գրեք ձեր բողոքը

Մուտք / Գրանցում
Կանոնակարգ
Օգնություն