Կանոնակարգ

Ֆորումի վարչակազմը պատասխանատվություն չի կրում օգտվողի կողմից հրապարակվող տեղեկատվության և ներբեռնվող  փաստաթղթերի բովանդակության համար: Ներկայացված բովանդակությունը արտահայտում է միայն դրանց հեղինակի տեսակետները

Դուք պարտավորվում եք չհրապարակել այնպիսի տեղեկատվություն և չներբեռնել այնպիսի փաստաթղթեր որոնց բովանդակությունը չի համապատասխանում ֆորումի մասնագիտական ուղղվածությանը, պարունակում է գովազդային բնույթի, զրպարտիչ, վիրավորական, ատելի, սպառնալից, սպամ տեղեկատվություն, այլոց անձնական տվյալներ, գաղտնի տվյալներ, հեղինակային իրավունքի խախտում, խրախուսում է անօրինական գործունեությունը կամ այլ կերպ խախտում է ցանկացած օրենք

Ֆորումի վարչակազմը իրավունք ունի վերանայել ձեր հրապարակած կամ ներբեռնած տեղեկատվությունը, առանց բացատրության փոխել դրանց թեմատիկ ենթաբաժինը, հեռացնել խախտումներ պարունակող հրապարակումները և փաստաթղթերը, կասեցնել կամ դադարեցնել ձեր անդամությունը։

Այս պայմանները կարող են փոփոխվել ցանկացած պահի: Փոփոխություններին ծանոթանալու համար առաջարկում ենք պարբերաբար ստուգել Կանոնակարգը։